Միխայել Ռոթը չի բացառել Գերմանիայի եւ Բաքվի տնտեսական հարաբերությունների վերանայումը

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել ազդանշան ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտարարել է Frankfurter Allgemeine Zeitung թերթին։
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ մենք հենց այնպես չենք ընդունում այդ սառնասիրտ ագրեսիան»,-ասել է Ռոթը։
«Դա վերաբերում է նաեւ տնտեսական հարաբերությունների վերանայմանը»,-զգուշացրել է նա։
Նման կերպ է արտահայտվել նաեւ Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Մարի Ագնես Շտրակ-Ցիմերմանը․ «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին»։
Աղբյուրը՝ news.am