Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն. Միրզոյանը` Բլինքենին

Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն. Միրզոյանը` Բլինքենին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ առանձնազրույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև վայրագ հանցագործությունները։

Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտնել է սոցցանցի X հարթակում։   

«Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը պետք է կանխվեն», - նշել է Արարատ Միրզոյանն իր գրառման մեջ։