Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ

Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շարունակում է շրջափակված մնալ, գյուղ սնունդ առայժմ չի մտել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:

«Էսօր խաղաղ է: Գիշերվանից դադարել են կրակոցները: Տարհանում չի արվել, բնակիչները դեռ գյուղում են: Սնունդ չի մտնում, դրա մասին մոռացեք, չկա նման բան: Բնակիչների մոտ անորոշություն է, ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու: Արդեն մենք չենք որոշում, թե ինչը ոնց է լինելու»,- նշեց գյուղապետը:

Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են բնակչության շրջանում, գյուղապետը պատասխանեց. «Մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու, դուրս գալու տեղ էլ չկա, ո՞ւր գնան: Եթե մարդիկ կարողանան մնալ իրենց հողում, ապրեն ինչպես առաջ էր, բոլորն էլ այդպես ուզում են, իսկ ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող»: