Ռուսաստանից վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա

Ռուսաստանից վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա

Ռուսաստանից բենզինի եւ դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության երկրների, հումանիտար օգնության, Ռուսաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի վրա։ Այս մասին ասվում է ՌԴ կառավարության որոշման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին բենզինի եւ դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել՝ ներքին շուկան կայունացնելու համար:

Հինգշաբթի, ավելի վաղ, Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է, որ կիրառվող սահմանափակումները թույլ կտան կանխել շարժիչային վառելիքի «մոխրագույն» արտահանումը եւ հագեցնել ներքին շուկան:

Նախարարությունում ակնկալում են, որ այդ միջոցը կարող է հանգեցնել գների լրացուցիչ նվազման։

Աղբյուրը՝   news.am