TRT-ի կողմից Էրդողանին վերագրվող ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում

TRT-ի կողմից Էրդողանին վերագրվող ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական TRT հեռուստաընկերության ռուսալեզու տելեգրամյան ալիքի վերագրած ձևակերպումը, իբր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պլանավորվող ռազմական գործողությունների մասին, կեղծ է։ 

ԱՄՆ-ում գործող «Թուրքական տանը» լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում Էրդողանը նման ձևակերպում չի արել։ 

 Էրդողանն ի պատասխան լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ հարցին, մասնավորապես, նշել է. 

«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունը իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիով։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի, Հայաստան պետության հետ կապված չէ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանը այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։

Աղբյուրը՝    armenpress.am