Բելգիան դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Բելգիան դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

«Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խորը ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար»։ Այս մասին X միկրոբլոգում գրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լահբիբը։

«Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- նշել է նա։