Նիդերլանդների արտգործնախարարը խոսել է Բայրամովի հետ և կոչ արել երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը

Նիդերլանդների արտգործնախարարը խոսել է Բայրամովի հետ և կոչ արել երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը

Նիդերլանդների արտգործնախարար Հանկե Բրայնս Շլոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կոչ արել երաշխավորել տարածաշրջանի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Քիչ առաջ խոսեցի (խմբ․՝ Ադրբեջանի) արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նիդերլանդները միանում է ԵՄ-ին՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը և դրա հետևանքով տեղի ունեցած կյանքերի կորուստը։ Մենք կոչ ենք անում արդարացի վերաբերմունք դրսևորել Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանք իրավունքներն ու անվտանգությունը», - գրել է Շլոթը։

Նա նաև Բաքվին կոչ է արել՝ թույլ տալ հումանիտար մատակարարումներ Արցախի բնակչությանը։

«ԵՄ այլ անդամների հետ միասին մենք Բաքվին կոչ ենք անում թույլ տալ անհապաղ և անխոչընդոտ հումանիտար մատակարարումներ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - հավելել է Նիդերլանդների արտգործնախարարը։

Աղբյուրը՝    armenpress.am