Ասֆալտապատվել են Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոցի, Շահումյան փողոցի մի հատվածի ճանապարհները

Ասֆալտապատվել են Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոցի,  Շահումյան փողոցի մի հատվածի  ճանապարհները
Ասֆալտապատվել են Գավառ քաղաքի՝ դեպի Բժշկական Կենտրոն տանող Շահումյան փողոցի մի հատվածը, Գավառի 5-րդ հիմնական դպրոց տանող Ազատության փողոցի 4-րդ փակուղու և ☑️Ազատության 2-րդ փողոցի բազմաբնակարան շենքերի դիմացի փողոցները։
Առաջին երկու փողոցների ասֆալտի ծավալը կազմում է 2388քմ տարածք, այս փողոցներում աշխատանքներն արդեն ավարտվել են, վերջին փողոցում աշխատանքներն ավարտական փուլում են, դրանք ընդգրկում են 11894քմ տարածք։
Աշխատանքների արդյունքում տեղադրվել են բազալտե եզրաքարեր՝ 1740քմ, կառուցվել են ասֆալտ-բետոնյա 3սմ շերտով մայթեր՝ 1260քմ։
Շինաշխատանքներն իրականացրել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։
Միջոցներն հատկացվել են պետական բյուջեից։