Չինաստանը ՄԱԿ-ին առաջարկել է բոյկոտել միակողմանի պատժամիջոցները

Չինաստանը ՄԱԿ-ին առաջարկել է բոյկոտել միակողմանի պատժամիջոցները

Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է անում բոյկոտել միակողմանի պատժամիջոցները, որոնք լուրջ վնաս են հասցնում միջազգային հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի փոխնախագահ Հան Չժենը։

«Միակողմանի պատժամիջոցները լրջորեն խաթարում են ներդաշնակությունն ու կայունությունը միջազգային հարաբերություններում: Համաշխարհային հանրության անդամները պետք է համատեղ բոյկոտեն դա»,- ընդգծել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:

Պաշտոնյայի խոսքով՝ Պեկինը դեմ է հեգեմոնիային և պարտադրանքի քաղաքականությանը։ Նա հիշեցրել է, որ պետք է հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը՝ մատնանշելով ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման կարևորությունը։

Հան Չժենը նշել է, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են նպատակաուղղված տնտեսական բաց քաղաքականություն վարել այլ երկրների նկատմամբ։

Աղբյուրը՝   b24.am