Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:  

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:  

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:  

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։  

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակին:   

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ: