Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը

Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հերթական նիստում Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2024 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը:    

Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումն է:

Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերին տրամադրել 988 933 700 դրամ աջակցություն։

Հատկացվող գումարով սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար: