Օրենսդրական նախաձեռնություն. վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար

Օրենսդրական նախաձեռնություն. վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար

Սեպտեմբերի 22-ի նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Օրինագծերի նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները։

Նախագծերի ընդունմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաև կկարգավորվեն ընդհանուր վարութային հարցեր։