Արցախի ՄԻՊ-ը և այլ մարմիններ երկու օրում ստացել են ավելի քան 600 դիմում անհետ կորածների վերաբերյալ

Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք անհետ կորածների վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։