Եվրամիությունը մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը

Եվրամիությունը մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը

Բրյուսելն ու Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանից Եվրոպական միություն գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։

«Ներկայում Ադրբեջանի հետ գործում է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է մեծացնել գազի մատակարարումը և համագործակցություն հաստատել էներգետիկայի ոլորտում ապագայի համար, ներառյալ նաև վերականգնվող աղբյուրները», - ասել է նա:

Մաքֆիի խոսքով՝ Ադրբեջանը Եվրամիությանը 2021 թվականին մատակարարել է 8,1 մլրդ խմ գազ, 2022 թվականին՝ 11,3 մլրդ խմ։

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի նպատակն է գազի մատակարարման ցուցանիշը հասցնել տարեկան 20 մլրդ խմ-ի:

Աղբյուրը՝   armeniasputnik.am