Ստեփանակետի հրապարակից տարհանում է իրականացվում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մարդիկ մասսայաբար տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և գրառմանը կից տեղադրել լուսանկարներ:
«Հաշված օրերի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափված կլինի», - գրել է նա։