«Թաթոյան» հիմնադրամը արցախահայերի տեղահանումների հետ կապված փաստահավաք աշխատանքներ կիրականացնի Գորիսում

«Թաթոյան» հիմնադրամը արցախահայերի տեղահանումների հետ կապված փաստահավաք աշխատանքներ կիրականացնի Գորիսում

«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ձևավորած աշխատանքային խումբը վաղ առավոտյան մեկնել է Գորիս Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով արցախահայերի բռնի տեղահանումների անհրաժեշտ ուսումնասիրությունների և փաստահավաք աշխատանքների նպատակով: 

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցավ տեղեկացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: 

«Այսօր` վաղ առավոտյան մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս` կապված արցախահայերի բռնի տեղահանումների հետ` անհրաժեշտ ուսումնասիրությունների և փաստահավաք աշխատանքների նպատակով»,- գրել է նա։