ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց

ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց
«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո Ինժեներական քաղաքը կազմակերպում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց:
Մասնակցության հայտն անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ լրացնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1FAIpQLScFXPU2k882xx.../viewform
 Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու`
• ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը և կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին և դրանց լուծման եղանակներին,
• ճարտարագիտական և տեխնոլոգիական լուծումներին,
• ԱԹՍ-ների զարգացման հեռանկարներին:
Կլինեն նաև գործնական աշխատանքներ և ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին: Դասընթացի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։
 «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։