ԱՄՆ-ն Իսրայելի համար ցանկանում է առանց վիզայի ռեժիմ սահմանել

ԱՄՆ-ն Իսրայելի համար ցանկանում է առանց վիզայի ռեժիմ սահմանել

ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը նախատեսում է հաստատել Իսրայելի դիմումը՝ ընդգրկվելու այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի: 

Տվյալ որոշման մասին այս շաբաթ կհայտարարի ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանձնարարականից հետո:

Իսրայելի քաղաքացիների համար առանց վիզա ԱՄՆ մուտքի հարցը եղել է այն թեմաներից մեկը, որը Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։