Ներդրումային ընկերությունները կարող են կառավարել նաև ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր

Ներդրումային ընկերությունները կարող են կառավարել նաև ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր
Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 22-ի նիստում հաստատեց «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու և դրանց իրականացման համար պահանջներ սահմանելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 332-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է վերացնել ակտիվների կառավարման ոլորտում ներդրումային ընկերությունների կողմից ամբողջական ծառայությունների մատուցման խոչընդոտները:
 Մասնավորապես, թույլատրվել է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն մատուցող ներդրումային ընկերություններին կառավարել նաև ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր: