Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ

Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ի բժիշկ Մարատ Հարությունյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Ստեփանակերտի Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ։
«Խնդրում եմ բոլոր բժիշկնեին և բուժքույրերին՝ գան մանկան և հանրապետական հիվանդանոցներ, աղաչում եմ եկեք»,- գրել է նա։
Նշենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից կան զոհեր եւ վիրավորներ։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ: