ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի վրա՝ դադարեցնելու ագրեսիան հայերի դեմ. DSA IC

ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի վրա՝ դադարեցնելու ագրեսիան հայերի դեմ. DSA IC

Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեմոկրատ սոցիալիստների միջազգային կոմիտեն (DSA IC) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կառավարության փորձերը էթնիկ զտման ենթարկելու Արցախի հայությանը: Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի կառավարությանը անմիջապես դադարեցնել բոլոր աջակցությունները Ադրբեջանին և աշխատել խաղաղություն հաստատել, որը կհարգի Արցախի հայ բնակչության ինքնաորոշման իրավունքները՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի ևնրա մերձավոր դաշնակիցների Թուրքիայի ևԻսրայելի վրա:       

Արցախը ինքնավար տարածք է:  Հայերը ապրում են Արցախում հազարավոր տարիներ և պայքարել են իրենց անկախության համար ադրբեջանական կառավարության կողմից շարունակվող ճնշումների պատճառով: Արցախի կարգավիճակը հանգեցրել է երկու պատերազմների Սովետական Միության փլզումից հետո, ներառյալ 44 օրվա պատերազմը 2020 թվականին, որի արդյունքում կնքվել է կրակի դադարեցման պայմանագիր Ռուսաստանի միջամտությամբ:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ սկսեց Արցախի ժողովրդի հանդեպ էթնիկ զտման ենթարկելու նպատակով: Հարձակմանը հաջորդել է մի քանի զենքակիր բեռնատար օդանավերի թռիչքներ Իսրայելից դեպի Ադրբեջան: Զինադադար է հայտարարվել, բայց ըստ տեղանքի հաղորդագրության, հարձակումները շարունակվում են: Այս վերջին իրադարցությունների հետեվանքով, 200 մարդկային զոհեր են եղել, հարյուրավոր վիրավորներ և հազարավոր մարդիկ տեղահանվել են ինտենսիվ հրետակոծությունների հետևանքով:         

Նոր ռազմական հարձակումը վերջինն էր ցեղասպանական գործողությունների շարքից, որոնք ձեռնարկվեցին Ադրբեջանի կողմից: Ավելի քան 9 ամիս է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը միացնում է Արցախը Հայաստանին: Դրա պատճառով Արցախի բնակչությունը սնունդի, դեղորայքների, գազի և այլ կյանքին անհրաժեշտ պարագաների խստագույն պակաս է ունեցել: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոի կողմից հրատարակված զեկուցում եզրակացրել է որշրջափակումը “Լեռնային Ղարաբաղում 120000 հայերի նկատմամբ ցեղասպանություն է ընթանում”: Եվ վերջապես, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և զաֆթել մի քանի հայկական սահմանային բնակավայրեր:

Ադրբեջանը ռազմական դաշնակից է ԱՄՆ-ին և հարյուրավոր միլիոն դոլլարի օգնություն է ստացել: Միացյալ Նահանգները բացմիցս հրաժարվել է Freedom Support Act-ի 907 բաժնից Ադրբեջանին օգնություն ցուցադրելու նպատակով, չնայած Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի: ԱՄՆ կարող է ևպետք է հիմնականորեն դադարեցնի օգնությունը և զենքի վաճառումը Ադրբեջանին, քանզի դա մարդկային իրավունքների ոտնաձգում է և կրկնվող թշնամանք:      

Հայաստանի նկատմամբ ոտնաձգումները չէին շարունակվի առանց ԱՄՆ-ի մոտ դաշնակիցների՝ Թուրքիայի, որը NATO -ի անդամ է և հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանին հայերի էթնիկ զտմանը Արցախում և Իսրայելի ԱՄՆ-իմյուս դաշնակիցը, որը մատակարարում է Ադրբեջանի զինամթերքի 70%: Բայդենի կառավարությունը պետքէ ճնշում գործադրի Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի վրա վերջ դնելու Ադրբեջանի ագրեսիային հայերի նկատմամբ, որը կապահովի Արցախի անկախությանը, և աջակցի բանակցություններին Հայաստանի և Արցախի հետ՝ շրջանում խաղաղության վերականգման համար: Ցավոք սրտի, Բայդենի Կառավարությունը միայն խրախուսել է Ադրբեջանին:    

Այս հակամարտության ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակությունը օգնում է բացատրելու ԱՄՆ-ի անպատրաստակամությունը ի պաշտպանություն Հայաստանի: Ատլանտիկ Քասլի պնդմամբ, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ամուր կապը կարող է օգնել դիմակցել ընդհանուր շահերից բխող սպառնալիքներին Մոսկվաին և Թեհրանին: Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից ի վեր, Ադրբեջանը ընդլայնել է նաֆթի ներառկումը Եվրոմիություն՝ դրանով բարձրացնելով երկրի աշխարհաքաղաքական նշանակությունն ու բանակցային հզորությունը: Ադրբեջանի կարգավիճակը ինչպես հուսալի էներգիայի գործընկեր դեպի Եվրոպա անցում է կատարում Ռուսական նաֆթից, հեշտացնելով արևմտյան երկրների համար: 

Իրանը, որը սահմաններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, նույնպես նշանակալի հետաքրքրություն է ցուցաբերում այս շրջանում: Ադրբեջանը պարզ հայտարարել է, որ չի դադարելու, մինչև Հայաստանը չհամաձայնվի բացել Զանգեզուրի միջանցքը Սյունիքի միջով, որը զուտ հայկական տարածք է Իրանի սահմանությամբ: Այս միջանցքի բացումը ոչ միայն կհանգեցնի Ադրբեջանի բռնագրավումը զուտ հայկական տարածքների, այլ նաև կկառավարի հայ -իրանական սահմանը և կդժվարացնի Իրանի մուտքը Եվրոպա: Իրանը հասկանալիորեն հակադրվում է որևէ փոփոխությունների իր սուվերեգոնի սահմանների հատկապես նրա համար, որ Ադրբեջանը մերձավոր դաշնակից է Իսրաելին և արդեն ռազմական բազաներ ունի իր երկրի տարածքում՝ Իրան-Ադրբեջան սահմաին:                                                                                                    

ԱՄՆ-ն ունի հասարակ ընտրություն: Նա կարող է աջակցել Ադրբեջանին, Ռուսաստանին և Իրանին թուլացնելու համար, կամ նա կարող է կանխել հակական ցեղասպանությունը ակտիվ դիվանագիտական միջոցներով և վերջ դնի զենավաճառությանը:

Աղբյուրը՝   news.am