Արցախից կոչ են անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի Հայաստան

Արցախից կոչ են անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի Հայաստան

Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ: 

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: 

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։

Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։

Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը», - ասված է հայտարարությունում:

ԼՂ-ում խնդրում են ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին` ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն։