Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան

Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Բռնագաղթված փախստականներով լի մեքենաների «գետեր են հոսում» Հայաստան Լեռնային Ղարաբաղից ՝ իրենց պապենական հողից, իրենց տներից, համայնքներից, գյուղերից ու քաղաքներից, քանի որ ոչ ոք չերաշխավորեց նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է»,-նշել է Մարուքյանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպանը շեշտել է՝ կասկած չկա՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այս արարքի համար։