Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ

Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ

Հայաստանից շտապօգնության մեքենաներ են ուղևորվել Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին տեղափոխելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան Հայաստանից ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, մեկնել էր Ստեփանակերտ ու տեղափոխել սեպտեմբերի 25-ին ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին:

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի  ունեցած  խոշոր պայթյունի հետևանքով 7 մարդ հիվանդանոցում մահացել է, տասնյակ  տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են:

Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն  Հայաստանի առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և  մաշկաբանության ազգային կենտրոնում» է։ Բժիշկները 4-ի առողջական վիճակը  գնահատում են ծանր,  նրանք գտնվում են  վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են,  առողջական վիճակը գնահատվում է  ծանր, բայց կայուն: