Ավարտվել է Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհահատվածների հիմնանորոգումը

Ավարտվել է Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհահատվածների հիմնանորոգումը

Ավարտվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհահատվածների հիմնանորոգումը։ Ծաղկահովիտ տանող ճանապարհը սկիզբ է առնում Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից‚ երկարությունը 1.3կմ է։

Գեղաձոր տանող ճանապարհի երկարությունը 1.6կմ է‚ այն նույնպես սկիզբ է առնում Հ-21 ավտոճանապարհից։ Տեղական նշանակության ավտոճանապարհների նորոգումը մեծ նշանակություն ունի տեղի բնակչության համար. բարեկարգ ճանապարհը թույլ է տալիս խնայել երթևեկության ժամանակ‚ կրճատել ծախսերը‚ ավելի դյուրին է դարձնել շուկաներ գյուղմթերք հասցնելը։