Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատն աջակցում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը իր լիազորությունների շրջանակում հայտնում է պատրաստակամություն՝ ստանձնելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու հանձնառությունը։
Պալատը պատրաստ է՝
- ապահովել հաշվապահների և աուդիտորների որակավորման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը,
- ապահովել մասնագիտական զարգացման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը,
- տրամադրել անվճար մասնագիտական գրականություն՝ դասընթացներին մասնակցության համար,
- տրամադրել անվճար մասնագիտական տեղեկատվություն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության՝ ՀՀ օրենսդրական պահանջների վերաբերյալ,
- աջակցել Պալատի անդամ աուդիտորական կազմակերպություններում մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում:
Պալատի կոնտակտային տվյալներն են. ք. Երևան, Կոմիտաս 49/3, հեռ. (010), (077) 249178, [email protected], www.caaa.am