Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա

Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա

Թուրքիայի գազային ցանցի BOTAS պետական օպերատորը ռումինական OMV Petrom-ին 1,5 մլրդ խորանարդ մետր բնական գազ մատակարարելու համաձայնագիր է ստորագրել, քանի որ Անկարան ընդլայնում է գազի արտահանման հնարավորությունները, տեղեկացրել է Reuters-ը։

Թուրքիան, որը սեփական գազի համեստ աղբյուրներ, բայց հեղուկացված գազի ներմուծման ընդարձակ ենթակառուցվածք ունի, ձգտում է դառնալ այլընտրանքային մատակարար հարավարեւելյան Եվրոպայի ավելի փոքր գազային շուկաների համար։ («Ընկերությունը) ավելացնում է իր ավանդը հարեւան երկրներ եւ Եվրոպա էներգիայի մատակարարումների տարատեսակության հարցում»,- նշվել է ընկերության հայտարարությունում։

Ռումինիա գազի արտահանումը կսկսվի հոկտեմբերի 1-ից եւ կկազմի օրական 4 մլն խորանարդ մետր կամ մոտ 1,5 մլրդ խորանարդ մետր տարեկան։ Համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2025թ. առաջին եռամսյակի համար։

Այս տարի Թուրքիան ստորագրել է նաեւ համաձայնագիր Բուլղարիայի եւ Հունգարիայի հետ։ Վերջին գործարքի համաձայն՝ BOTAS-ի արտահանական պարտավորությունները կհասնեն 3,3 մլրդ խորանարդ մետրի։

Աղբուրը՝   news.am