Կանադան ցանկանում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Կանադան ցանկանում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Կանադայի խորհրդարանում ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Պատգամավոր Իվ Պեռոնն արտգործնախարարին խնդրել է մեկնաբանել՝ արդյոք Կանադան նախատեսո՞ւմ է Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, և արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է եվրոպական գործընկերների հետ։ 

«Մենք հակված ենք պատժամիջոցների հարցը դիտարկել մի շարք այլ երկրների հետ, որպեսզի այդ երկրի վրա առավելագույն ճնշում գործադրվի։ Այնպես որ, քննարկվում է ամեն բան»,- պատասխանել է Ջոլին։