Թեհրանն ու Դոհան պայմանավորվել են իրանական ապաարգելափակված ակտիվների օգտագործման վերաբերյալ

Թեհրանն ու Դոհան պայմանավորվել են իրանական ապաարգելափակված ակտիվների օգտագործման վերաբերյալ

Իրանի և Քաթարի իշխանությունները համաձայնության են եկել սկսել գործողություններ Իրանի ակտիվների հետ, որոնք Թեհրանին հասանելի է դարձել ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման գործարքի շրջանակներում: 

Նրա տեղեկություններով՝ Իրանի և Կատարի կենտրոնական բանկերի ղեկավարները Դոհայում բանակցությունների ընթացքում անհրաժեշտ պայմանավորվածությունների են եկել՝ կապված իրանական ակտիվների օգտագործման  հետ։

Բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակներում Իրանին հասանելի են դարձել իր ակտիվները, որոնք արգելափակվել են Հարավային Կորեայի բանկային հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: 5.9 միլիարդ դոլարի ակտիվներ են մուտքագրվել Կատարի իրանական բանկային հաշիվներին: Օգոստոսին միջոցները Հարավային Կորեայից փոխանցվել են Շվեյցարիա՝ եվրոյի վերածելու համար:

Աղբյուրը՝   b24.am