Ինդոնեզիան արգելում է առևտրային գործարքները սոցիալական ցանցերում

Ինդոնեզիան արգելում է առևտրային գործարքները սոցիալական ցանցերում

Ինդոնեզիայի կառավարությունն արգելք է դրել սոցցանցերում առևտրային գործարքների վրա։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը։

«Սոցիալական ցանցերը չպետք է վերածվեն էլեկտրոնային առևտրի հարթակի: Այժմ թույլատրվում է միայն գովազդը, այլևս ոչ մի վաճառք և այլևս ոչ մի գործարք սոցցանցերում»,- ասել է նախարարը։

Արգելքն ուժի մեջ է մտել երեկվանից:

Աղբյուրը՝   b24.am