Պետական գերատեսչությունների հետ աշխատում ենք ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Գորիսի և Վայքի կոորդինացիոն կետերում

Պետական գերատեսչությունների հետ աշխատում ենք ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Գորիսի և Վայքի կոորդինացիոն կետերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Իրականացնում ենք կարիքների գնահատում, ովքեր ունեն կացարանի կարիք ապահովում ենք կացարանով, ովքեր ոչ՝ ազատ են ընտրել, թե որտեղ են ցանկանում գնալ:
● Գործարկել ենք առաջնային կարիքի հարթակ, որտեղ մեր հայրենակիցները ներկայացնում են իրենց կարիքները, որոնց մենք արձագանքում ենք․ այս պահին ունենք 3000 նման դեպք:
● Գործարկել ենք նաև աջակցության քարտեզագրման հարթակ՝ օժանդակության մասնավոր նախաձեռնությունների աշխատանքը համակարգելու համար:
● Գործարկել ենք թեժ գիծ՝ 114․ այս օրերի ընթացքում ստացել ենք շուրջ 6000 զանգ:
● Կարճաժամկետ կարիքների գնահատումից և դրանց արձագանքից հետո կառաջարկենք նաև միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր:
● Ունենք կամավորների գրանցման հարթակ, որտեղ գրանցվել են շուրջ 650 կամավորներ:
● Սոցիալական աշխատողները իրականացնում են նաև ՀՀ հիվանդանոցներում գտնվող մեր վիրավորների և նրանց ընտանիքների կարիքների գնահատում․ այստեղ ներգրավված են նաև հոգեբաններ:
● Դիտարկում ենք նաև բնակարանի վարձակալության և հյուրընկալության աջակցության ծրագրի հարցը, որով աջակցություն կտրվի բռնագաղթվածներին բնակարանով ապահովող անձանց՝ երեք մարզում՝ Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք:
● Դիտարկում ենք նաև բռնագաղթածներին սննդի քարտեր տրամադրելու, անհրաժեշտության դեպքում նաև կոմունալ ծախսերը փոխհատուցելու հարցը:
● ԼՂ-ից եկած, բայց հաշվառում չանցած քաղաքացիներին կոչ ենք անում մոտենալ ՄՍԾ գրասենյակներ, որպեսզի մենք ունենանք հաշվառման ամբողջական պատկերը: