«Փաստ». Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ

«Փաստ». Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը։

Նախագծի ընդունմամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող 6 ՊՈԱԿների պահպանություն իրականացնող աշխատողներին կփոխարինեն շրջակա միջավայրի պահպանության ծառայության աշխատողները։

«Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ծառայողներին 16 տոկոս պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 298 մլն դրամ գումար, իսկ ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար, որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը ծառայությունը նախատեսում է ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով:

ՀՀ պետական բյուջեով նախկինում հատկացված 1 մլրդ 403 մլն դրամը ծառայության ստեղծմամբ պետական բյուջեով չի նախատեսվի: Բնության հատուկ պահպանվող տարածքների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից ստանում են նաև ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար և Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգևավճար՝ 244 մլն 620 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Աղբյուրը՝   news.am