Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչներ հայտնաբերվել և տեղափոխվել են Ստեփանակերտ

Երեկ գիշերը փրկարարներն Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։
Այս մասին տեղեկանում ենք Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից, այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։