ՄԱԿ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները

ՄԱԿ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը` ի պատասխան Վարդանյանի կալանավորումը մեկնաբանելու խնդրանքին:

«Մենք իշխանություններին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու պատշաճ գործընթացի և արդար դատավարության իրավունքների հարգումը, ինչպես պահանջվում է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ», - ասել է Թրոսելը: Հրամայական է, որ Ռուբեն Վարդանյանի և ցանկացած այլ կալանավորի իրավունքները լիովին հարգվեն և պաշտպանված լինեն։