ԱՄՆ-ն արձագանքման խումբ կտեղակայի Հարավային Կովկասում. Սամանթա Փաուեր

ԱՄՆ-ն արձագանքման խումբ կտեղակայի Հարավային Կովկասում. Սամանթա Փաուեր

Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը կհայտարարի աղետների արձագանքման խումբ տեղակայելու մասին Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Ղարաբաղում ճգնաժամի ֆոնին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հայտարարությունը։

«Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը կհայտարարի Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին՝ ամերիկյան մարդասիրական օգնությունը համակարգելու համար»,- հայտնում է գործակալությունը։

Հաղորդվում է, որ այս խմբի խնդիրն է լինելու գնահատել իրավիճակը, բացահայտել առաջնահերթ կարիքները և աշխատել գործընկերների հետ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: