2024-ից Ամստերդամը ԵՄ-ում ամենաբարձր տուրիստական ​​հարկը կսահմանի

2024-ից Ամստերդամը ԵՄ-ում ամենաբարձր տուրիստական ​​հարկը կսահմանի

Ամստերդամում տուրիստական ​​հարկը 2024-ին կհասնի 12.5%-ի և կդառնա ամենաբարձրը Եվրամիությունում։

Ըստ Dutch News-ի՝ Ամստերդամը նախատեսում է բարձրացնել գիշերակացի հարկը մինչև հյուրանոցի համարի արժեքի 12.5%-ը, բացի այդ, զբոսաշրջային նավի ուղևորները 8 եվրոյի փոխարեն կվճարեն 11 եվրո մեկ անձի համար:

Ըստ փոփոխությունների՝ զբոսաշրջիկները միջինը 22 եվրո հարկ կվճարեն մեկ գիշերվա համար, այլ ոչ թե 15 եվրո 175 եվրո արժողությամբ սենյակի համար: Ի դեպ, սա աշխարհում չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է:

Ամստերդամի վարչակազմն ի սկզբանե նախատեսում էր հարկերի ոչ այնքան զգալի աճ, սակայն ի վերջո ընտրեց արմատական ​​տարբերակ։ Ընդհանուր առմամբ՝ հաջորդ տարի քաղաքն ակնկալում է 65 միլիոն եվրո եկամուտ ստանալ զբոսաշրջային հարկերից:

Աղբյուրը՝   b24.am