2025 թվականից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել կատարված բոլոր գործարքները

2025 թվականից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել կատարված բոլոր գործարքները

2025 թվականի հունվարի 1-ից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել ապրանքների ձեռքբերման բոլոր գործարքները։ Համապատասխան օրինագիծը սեպտեմբերի 27-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը:

Նա պարզաբանել է, որ եթե համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների ժամանակ հարկային մարմինները չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերեն, ապա տնտեսվարող սուբյեկտը պարտավոր կլինի եկամտահարկ վճարել այդ ապրանքների ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով: Երկրորդ խախտման դեպքում տուգանքի չափը կկազմի 50%:

Թամազյանը նաև նշել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն 2025 թվականին, որպեսզի բիզնեսին ժամանակ տրամադրեն փոփոխություններին հարմարվելու համար, քանի որ շրջանառության հարկի ռեժիմով աշխատողների մասնաբաժինը կազմում է Հայաստանի հարկատուների ընդհանուր բազայի 40% - ը:

Փոփոխությունները կատարվում են երկրում հայտարարագրման մակարդակը բարձրացնելու նպատակով, քանի որ, ինչպես պարզաբանել է ՊԵԿ նախագահի տեղակալը, նման սահմանափակումների բացակայության պատճառով հաճախ տնտեսվարողները չեն գրանցում այդ չհայտարարագրված ապրանքների վաճառքը:

Աղբյուրը՝   finport.am