Իսպանիան խոստացել է Ղարաբաղից փախստականներին օգնելու համար 1 մլն եվրո հատկացնել

Իսպանիան խոստացել է Ղարաբաղից փախստականներին օգնելու համար 1 մլն եվրո հատկացնել

Իսպանիայի կառավարությունը խոստացել է 1 մլն եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Իսպանիան 1 միլիոն եվրոյի առաջին ներդրումը կկատարի հումանիտար օգնության տեսքով՝ մեղմելու հայ բնակչության վիճակը, որն անարդարացիորեն ստիպված է լքել իրենց տները», - ասել է նախարարի պաշտոնակատարը։