Ֆրանսիայում ակնկալում են, որ 2024-ին գնաճը երկրում կդանդաղի

Ֆրանսիայում ակնկալում են, որ 2024-ին գնաճը երկրում կդանդաղի

Ֆրանսիայում ակնկալում են գնաճի նվազման արագացում։ Պատասխանատու գերատեսչություններն ընդունում են՝ ընթացիկ տարին քաղաքացիների համար բարդ է եղել՝ անընդհատ աճող գներ: Այնուամենայնիվ, նախարարը ընդգծել է՝ գները չեն իջնի մինչ համավարակը կանխատեսված մակարդակին:

«Մենք չենք վերադառնա այդ գներին, բայց պետք է ապահովենք, որ դրանք այդքան արագ չբարձրանան, և որոշ դեպքերքում ընդհանրապես չեն բարձրանում», – ասել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո լը Մերը:

Պաշտոնյան ակնկալում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի գնի նվազում։

«Ինչու՞ եմ ես այդքան լավատես էլեկտրաէներգիայի գների վերաբերյալ, քանի որ մենք ինքներս ենք այն արտադրում»,- բացատրել է նախարարը՝ Ֆրանսիայում մի քանի ատոմակայանների վերականգնումն անվանելով «ճիշտ ուղղությամբ արվող քայլ»։

Մեկնաբանելով Ֆրանսիայում բենզինի և դիզելային վառելիքի արժեքի շարունակական բարձրացումը՝ լը Մերը նշել է, որ հույս ունի՝ նավթի համաշխարհային գները կկայունանան։

«Կարծում եմ, որ նավթի գինը կկայունանա մեկ բարելի դիմաց 85-90 եվրոյի սահմաններում: Ես դա քննարկել եմ նավթ արդյունահանող մի քանի երկրների նախարարների հետ: Նրանց ձեռնտու չէ, որ գները բարձրանան՝ ռեցեսիա հրահրելով այլ երկրներում»,- ասել է նա։

Աղբյուրը՝   b24.am