Լեռնային Ղարաբաղ կմեկնի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսների հերթական խմբաքանակը

Լեռնային Ղարաբաղ կմեկնի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսների հերթական խմբաքանակը

Երևանի քաղաքապետարանը  շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության, սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան ուղևորված 25 ավտոբուսներն արդեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տեղափոխել են Գորիս: 

Ավտոբուսների հերթական խմբաքանակը սեպտեմբերի 29-ին կրկին կմեկնի ԼՂ:

«Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին», - ասված է հաղորդագրության մեջ: