Կոչ ենք անում միավորվել՝ Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող այլ գերիներին ազատելու համար․ «Մանթաշյանց» գործարարների միություն
Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենահայտնի հայ գործարարներից է, ով խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրի տնտեսական, կրթական, բիզնես մշակույթի ձևավորման գործում։
Այս մասին հայտնում են «Մանթաշյանց» գործարարների միությունից:
«Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր կառույցներին միավորվել՝ հասնելու համար Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող այլ գերիներին ազատելու գործին», - ասված է միության հաղորդագրության մեջ: