Toyota-ն օգոստոսին արձանագրել է արտադրության և վաճառքի ռեկորդային ծավալ

Toyota-ն օգոստոսին արձանագրել է արտադրության և վաճառքի ռեկորդային ծավալ

Ճապոնական Toyota ավտոարտադրողի արտադրության և վաճառքի ծավալներն օգոստոսին ռեկորդային են դարձել այդ ամսվա համար:

Կորպորացիայի տարածված հաշվետվության համաձայն՝ օգոստոսին արտադրության ծավալները կազմել են 798 հազար ավտոմեքենա, ինչը 4.1%-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ վաճառքի ծավալներն աճել են 9.8%-ով՝ կազմելով 853 հազար միավոր:

Անցյալ տարի Toyota-ն իր դուստր ձեռնարկությունների՝ Daihatsu-ի և Hino-ի հետ միասին երրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է առաջին տեղը ավտոմեքենաների համաշխարհային վաճառքի մեջ՝ վաճառելով 10.48 միլիոն ավտոմեքենա:

Աղբյուրը՝   b24.am