ԶՊՄԿ-ն աշխատում է թե՛ մարզի, թե՛ համայնքային իշխանությունների հետ կարիքավորներին առաջին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ

ԶՊՄԿ-ն աշխատում է թե՛ մարզի, թե՛ համայնքային իշխանությունների հետ կարիքավորներին առաջին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ
Հայաստանի համար այս դժվարին օրերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում և գործադրելու է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին։ Չեմ մանրամասնի այն ամենն, ինչ անում է ԶՊՄԿ-ն Սյունիքի մարզ փախստականների հսկայական հոսքի մեկնարկի առաջին իսկ օրվանից։ Ուզում եմ վստահեցնել, որ ընկերությունը կողք - կողքի աշխատում է թե՛ մարզի, թե՛ համայնքային իշխանությունների, գործընթացում ներգրավված բոլոր հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ՝ բոլոր կարիքավորներին անհրաժեշտ առաջին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
Գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ միասնության, դժվար պահերին մերձավորին օգնելու ձեր անվերապահ պատրաստակամության համար։ Հատկապես հպարտ եմ, որ այս օրերի ընթացքում ընկերության ղեկավարները, շարքային աշխատակիցների հետ միասին, աշխատում են տեղերում, հասարակական կազմակերպությունների կամավորներին հավասար՝ սնունդ, դեղորայք, փաթեթավորելով, օգնելով՝ ինչով հնարավոր է։ Անձամբ ինձ համար սա պակաս կարևոր չէ, քան ընկերության կողմից տրամադրվող նյութական և ֆինանսական օգնությունը։
ԶՊՄԿ-ն կշարունակի աշխատել մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ Սյունիքում, հատկապես մեր հարակից Քաջարան և Կապան համայնքներում ապաստանած ընտանիքների կացության խնդիրները համակարգելու և առաջին օգնություն ցուցաբերելու հարցում։
Սիրելի արցախցիներ, Սյունիքը ԶՊՄԿ-ի տունն է, և մենք ուզում ենք, որ այն ընտանիքները, ովքեր կցանկանան բնակություն հաստատել մեր համայնքներում, նույնպես առաջին իսկ օրվանից այստեղ իրենց զգան ՝ ինչպես տանը: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրա համար։
Խաղաղություն և համբերություն բոլորիս։
Ռոման Խուդոլի
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն