Գեղարքունիքի մարզում կատարվել է 4234 հեկտար աշնանացան

Սեպտեմբեր ամսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել եւ ընթանում է աշնանացան ցորենի ցանքը։
2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ մարզի տնտեսություններում արդեն ցանվել է 4234 հեկտար աշնանացան ցորեն։
2800 հեկտար աշնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 500 հեկտար՝ Գավառ, 470 հեկտար՝ Մարտունի, 314 հեկտար՝ Սեւան, 150 հեկտար՝ Ճամբարակ համայնքներում։
Աշնանացանը մարզում կշարունակվի մինչեւ հոկտեմբեր ամսի վերջերը։
Նախորդ տարի Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ցանվել է շուրջ 12 հազար հեկտար աշնանացան ցորեն։