Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ առայժմ կմնա Ստեփանակերտում

Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ առայժմ կմնա Ստեփանակերտում

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։

Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում»։