ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հորդորել է միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները ՄԻՊ-ի աշխատակազմ՝ ԿԽՄԿ փոխանցելու համար:

Նշելով, որ Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով՝ Գեղամ Ստեփանյանը հավելել է. «Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար»: