Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին

Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին  հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը:

Բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» բժշկական կենտրոնի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության փորձագետ է։ Նրանք կմիանան պայթյունից տուժածներին բժշկական աջակցություն ցուցաբերողների միջազգային փորձագետների խմբին։

Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է մեծածավալ վնասների, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Վիրավորներից շատերը բուժման նպատակով տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, և Իսրայելից ժամանած բժիշկները իրենց փորձով կկիսվեն՝ օգնելու Հայաստանի բժիշկներին։

Այս ողբերգության կապակցությամբ Իսրայելի կառավարությունը իր զորակցությունն ու աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին։ Այս երկու բժիշկների առաքելությունը վկայում է Իսրայելի՝ հումանիտար օգնության հանդեպ ունեցած իր նվիրվածության և հայ ժողովրդին աջակցության մասին։