Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ

Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ

Իրաք-Թուրքիա նավթատարը, որը վնասվել էր փետրվարյան երկրաշարժի ժամանակ, պատրաստ է աշխատանքի, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Արփարսլան Բայրաքթարը։

«Այս շաբաթվա ընթացքում մենք կսկսենք գործարկել Իրաք-Թուրքիա խողովակաշարը աշխատանքի վերսկսումից հետո, այն կկարողանա նավթի համաշխարհային շուկաներ մատակարարել մոտ կես միլիոն բարել»,- ասել է Բայրաքթարը Աբու Դաբիում, ADIPEC-ի համաժողովում։ Թուրքիան հուսալի տարանցման երթուղի է նավթի եւ գազի համար, ավելացրել է նա։

Աղբյուրը՝   news.am