ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո

ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում ներկա պահին տեղավորվել են  Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ  խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։

«Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ  և տեղավորում ենք։ Նաև լինում են հարազատներ, ովքեր իրենց բարեկամական կապերի միջոցով հայտնաբերում են իրենց տարեցին ու ընտանիքը վերամիավորվում է», - պարզաբանեց Մանուչարյանը։

Նրա խոսքով՝  նախարարության ճգնաժամային կենտրոնում տեղավորված  երեխաները հիմնականում Ստեփանակերտի խնամքի կենտրոնից են։