ԼՂ-ից բռնի տեղահանված 100 520 մարդ ժամանել է ՀՀ. ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության քիչ զանգված․ խոսնակ

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 520 մարդ ժամանել է ՀՀ. ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության քիչ զանգված․ խոսնակ

Ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նախորդ երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել,  ինչը նշանակում է,  որ հիմնական մարդկային հոսքը դադարել է և առավելապես  ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության ավելի քիչ զանգված», - ասաց նա։